ՀՀ և ՉԺՀ միջև ստորագրվել է տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

ՀՀ և ՉԺՀ միջև ստորագրվել է տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և դեսպան Թիան Ըրլունը մայիսի 12-ին ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է Չինաստանի կողմից Հայաստանին շուրջ 14,5 մլն ԱՄՆ դոլարի անհատույց տրամադրում՝ շտապ օգնության 200 մեքենաներ ձեռք բերելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում