Արցախի էկոնոմիկայի նախարարությունը և միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը համաձայնագիր են ստորագրվել

Արցախի էկոնոմիկայի նախարարությունը և միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը համաձայնագիր են ստորագրվել

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի միջև մայիսի 10-ին կնքվեց համագործակցության համաձայնագիր: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից:

Կարևորելով խորհրդի և նախարարության միջև համագործակցության անհրաժեշտությունը խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց. «Մեզ համար շատ կարևոր է Արցախի Հանրապետության հետ համագործակցությունը, և մենք ջանք չենք խնայելու տարբեր միջոցառումներ, հանդիպումներ իրականացնել՝ այս համաձայնագիրը օգտագործելով ի նպաստ երկրի գործարար միջավայրի զարգացման»:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը իր ելույթում ևս կարևորեց համագործակցության անհրաժեշտությունը. «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի հետ համագործակցությունը շարունակական ու մշտական բնույթ է կրելու: Դրանով իսկ մենք խթանելու ենք Արցախի գործարար միջավայրի զարգացմանը, ներքին և արտաքին շուկաների ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը: Եվ այս համաձայնագիրը նպատակասլաց ու ճիշտ օգտագործելու դեպքում խոսուն հաջողությունների ենք հասնելու Արցախի և Հայաստանի գործարար ոլորտներում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում