Պարտիզանական մարքեթինգի մասնագետ Լևիտասը անակնկալներ է խոստանում Երևանում անցկացվելիք սեմինարին

Պարտիզանական մարքեթինգի մասնագետ Լևիտասը անակնկալներ է խոստանում Երևանում անցկացվելիք սեմինարին

Մարքեթինգի հայտնի փորձագետ Ալեքսանդր Լևիտասը Times.am-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է պարտիզանական մարքեթինգի առանձնահատկությունների, տնտեսական ճգնաժամի պայմաններում բիզնեսի զարգացման ուղիների և Հայաստանում կայանալիք սեմինարի մասին:

-Ի՞նչ է նշանակում պարտիզանական մարքեթինգ:

-Պարտիզանական մարքեթինգը ընկերությունների շահույթը մեծացնելու համար տեխնոլոգիա է, որն աշխատում է փոքր բյուջեի դեպքում կամ էլ, առհասարակ, առանց բյուջեի:

-Ի՞նչ է սպասվում Հայաստանում կայանալիք սեմինարին: Հնարավո՞ր է լինեն անակնկալներ:

-Իհարկե, կլինեն: Կարծում եմ` որոշ բաներ, մարքեթինգի որոշ գործիքներ անսպասելի կթվան: Ես գիտեմ, որ Ռուսաստանում, ինչպես նաև Ղազախստանում ու Բելառուսում պարտիզանական մարքեթինգի բազմաթիվ գործիքներ զարմացրել են մարդկանց: Կարծում եմ` Հայաստանում էլ նույնը կլինի: Շատ հաճախ մարդիկ, ուղղակի, իրենց գլխին են տալիս` ասելով` ինչու նախկինում այսպես չեմ արել:

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի բիզնեսը հետխորհրդային երկրներում:

-Հետխորհրդային երկրներում մարքեթինգը հիմնականում տնայնագործական, ոչ տեխնոլոգիական մակարդակի վրա է: Բանն այն է, որ խորհրդային իշխանությունների երկարակեցությունը հասցրել է նրան, որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում մարքեթինգային որևէ դպրոց, ուղղակի, չկա: Այդ տարածաշրջաններում վաճառքների ծավալը պահպանվել է ազգային մշակույթի առանձնահատկությունների շնորհիվ` ինչպես օրինակ` Հայաստանում: Չէ՞ որ դեռ նախքան հեղափոխությունն այսպիսի թևավոր միտք կար` «Հային խաբել կարող է միայն սատանան` այն էլ այն դեպքում, եթե Աստված նրան օգնի»:

Այդ կերպ, բիզնեսի համակարգի, գնային քաղաքականության, հաճախորդներ գրավելու, փաթեթային առաջարկների նախապատրաստման ունակությունները խորհրդային միությունում վերացվել են: Դրա արդյունքում 1990-ականներին, 2000-ականներին բիզնեսմենները հեծանիվ չհորինեցին: Ամեն նչ արեցին ներշնչանքով` փոխանակ համակարգային մարքեթինգն օգտագործելու այնպես` ինչպես կա, փոխանակ օգտագործելու արևմտյան, ամերիկյան, եվրոպական բիզնեսմենների փորձը:

-Ըստ Ձեզ` տնտեսական ճգնաժամի պայմաններում հաջող զարգանալու համար ինչպիսի՞ն պետք է լինի բիզնեսը:

-Ըստ էության` և´ տնտեսական անկման, և´ տնտեսական զարգացման ժամանակ, երկու էական բան է կարևոր. առաջին`լավ մարքեթինգը, և երկրորդ`կարգավորված բիզնես-գործընթացները: Մարքեթինգն այն ամենն է, ինչը կապած է վաճառել բառի հետ, ինչ մենք պետք է վաճառենք: Հասկանալի է, որ տնտեսական անկման ժամանակ գնորդները սկսում են իրենց այլ կերպ պահել:

Անհրաժեշտ է կառուցել մարքեթինգը և կազմակերպել բիզնես-գործընթացները. ո՞ւմ վաճառել, ի՞նչ վաճառել, որտե՞ղ վաճառել, ինչպե՞ս կարող ենք կրկնապատկել վաճառքը, ինչպես հասնենք նրան, որ հաճախորդը դառնա օրինապահ. այդ ամենը մարքեթինգ է: Եվ թուլացող շուկայում կարևոր է, որ քո հիմնական հաճախորդներին առաջարկես ավելի տնտեսող, էժան ապրանքներ: Իսկ մյուս կողմից կարևոր է գտնել ոչ մեծաթիվ գնորդներ, ովքեր ֆինանսական խնդիրներ չունեն և կարող են վճարել այնքան, որքան վճարել են մինչև ճգնաժամը:

Երբեմն կարևոր է լինում արտաքին շուկաներ, մոտ ու հեռավոր արտասահման դուրս գալը: Երբեմն հաջողվում է գտնել վճարունակ հաճախորդներ քո իսկ քաղաքում կամ շրջանում:

Երկրորդ պայմանը, որը կարևոր է բիզնեսի զարգացման համար, կարգավորված բիզնես-գործընթացներն են: Փոքր բիզնեսում դա այնքան էլ կրիտիկական չէ, դրա համար էլ բազմաթիվ մարդիկ, ովքեր ընկերություններ են ստեղծում զրոյից, իրենց ճանապարհի սկզբին չեն շփոթվում, բայց բանն այն է, որ ընկերությունը մեծացնելու, բիզնեսը զարգացնելու համար կարգավորված բիզնես-գործընթաց ունենալը դառնում է խսիտ անհրաժեշտություն:

Գործընթացը ներառում է անել, գործել բառերի հետ կապված ամեն ինչը. անել արագ, որակով, կայուն, անել քիչ ծախսով. այն ամենը, ինչ վերաբերում է բիզնես-գործընթացներին: Իմ` ավելի քան 20 տարվա փորձը ցույց է տվել, որ եթե կան այս երկու պայմանները, այսինքն` կառուցված է մարքեթինգը և կարգավորված բիզնես-գործընթացները, ապա անգամ թուլացող շուկայում ընկերությունն իրեն բավականին հարմարավետ կզգա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում