Ոստիկանապետը ծառայողական քննություն է նշանակել Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ

Ոստիկանապետը ծառայողական քննություն է նշանակել Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի` ՊՊԾ գնդին վերագրվող ձայների ցուցակի վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ կարդում էր մի ցուցակ, որի մեջ, պատգամավորի պնդմամբ, գրված էին ՊՊԾ գնդի աշխատակիցների անունները և այն ձայների քանակը, որ վերջիններիցս ակնկալվում էր հավաքագրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում