Ռուսաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները քննարկել են սիրական խնդիրը

Ռուսաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները քննարկել են սիրական խնդիրը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման աս-Սադադիի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում անվտանգության գոտիների հաստատման վերաբերյալ Աստանայում ստորագրված հուշագրի շրջանակներում ռազմական գործողությունների դադարեցման գործընթացի ընդլայնման հարցը: Հեռախոսազրույցի ժամանակ նախարարները քննարկել են նաև պաղեստինա-իսրայելական երկխոսության վերսկսմանը նպաստելու հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում