Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունները համագործակցության նոր փաստաթուղթ են ստորագրել

Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունները համագործակցության նոր փաստաթուղթ են ստորագրել

Ստամբուլում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական նշանակության տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ արձանագրություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության մայիսի 12-ի հրապարակման մեջ:

Արձանագրությունը ստորագրել են նաև Ադրբեջանական Optika-Mexanika, Cihaz արտադրական միավորումները և Թուրքական ASELSAN և TUSAŞ կազմակերպությունները:

Ստամբուլում մայիսի 9-ից 12-ը անց է կացվել IDEF-2017 ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում