ԿԸՀ-ն մերժել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու «Ելք» դաշինքի դիմումը

ԿԸՀ-ն մերժել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու «Ելք» դաշինքի դիմումը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ելք» դաշինքի երկու դիմումը՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ մասնակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ընթերցեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Դաշինքի դիմումը փաստարկված չէր, ապացույցներ չկային: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում՝ մինչև մայիսի 13-ը ժամը 18։00-ն»,– ասաց Մուկուչյանը:

Նա նշեց, որ «Ելք» դաշինքի դիմումը ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին հայցով Վարչական դատարան դիմելու մասին հանձնաժողովը մերժում է, իսկ ընտրակաշառք բաժանելու հայտարարության մասով դիմումը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է գլխավոր դատախազություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում