«Հրապարակ». ՕՐՕ-ն անհետացել է քաղաքական ռադարներից

«Հրապարակ». ՕՐՕ-ն անհետացել է քաղաքական ռադարներից

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն» ընտրություններից հետո անհետացել է քաղաքական ռադարներից։ Ասում են՝ կարող է անգամ լուծարվել։ Դաշինքի ներկայացուցիչները քաղաքական time out-ի մեջ են։ Օրինակ՝ Արմեն Մարտիրոսյանը կամ չի պատասխանում զանգերին, կամ ասում է՝ ես քաղաքական արձակուրդի մեջ եմ։ Ստեփան Մարգարյանն էլ պատգամավորական գործերն է ավարտում՝ մինչև մայիսի 18-ը նրանք դեռ պատգամավոր են։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Երեկ, օրինակ, նա Եվրամիության ներկայացուցիչների հետ էր հանդիպում։ Բայց թերթի հետ զրույցում նշել, որ հետընտրական թեմաներով չի ցանկանում խոսել։ Նա համաձայնել, որ դաշինքն առանձնապես ակտիվ չէ, ասել, որ մեկումեջ որոշ անդամներ հանդիպում են իրար՝ ոչ ավելին։

«Սեյրան Օհանյանն էլ, որը երկրում չէր, կարող է տեղափոխվել Ռուսաստան։ Ըստ որոշ լուրերի՝ աշխատանքի առաջարկ է ստացել։ Մարգարյանը խոստացավ խոսել ավելի ուշ՝ մի քիչ անցնի, հետո»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում