«Փաստ». «Տգեղ է, ինքն իրեն է վնասում միայն». Անահիտ Բախշյանը՝ Փոստանջյանի մասին

«Փաստ». «Տգեղ է, ինքն իրեն է վնասում միայն». Անահիտ Բախշյանը՝ Փոստանջյանի մասին

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նախկին կուսակից, այժմ «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը «Փաստ»-ի հետ զրույցում անդրադառնալով Զարուհի Փոստանջյան-Պետրոս Ղազարյան միջադեպին, ասաց. «Տգեղ է: Թե քաղաքական գործիչները, թե լրագրողները պիտի շատ հանդուրժող և ամեն պարագայում ճիշտ բառը գտնող լինեն: Ինքն իրեն է վնասում միայն»:

Թերթի դիտարկմանը, թե կարծում է Զարուհի Փոստանջյանը ավելի զուսպ պիտի լինի, նախկին կուսակիցն ասել է. «Ես չգիտեմ, ինքն է որոշում: Ինքն է իր ամեն ինչի տերը, բայց իմ կարծիքով, քաղաքական գործիչը պիտի շատ հավասարակշռված լինի և կանխատեսելի իր խոսքի և վարքի մեջ: Ընդհանրապես հրապարակային ոչ բարեհնչյուն բառեր օգտագործելը սիրուն չի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում