ՄԻՊ աշխատակազմն արձագանքել է գողացված փաստաթղթերի մասին «Ելք» դաշինքի ահազանգին

ՄԻՊ աշխատակազմն արձագանքել է գողացված փաստաթղթերի մասին «Ելք» դաշինքի ահազանգին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծը մայիսի 12-ին ահազանգ է ստացել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանից այն մասին, որ Կուրղինյան փողոցում գործող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի տարածքում լարված իրավիճակ է, հրմշտոց է սկսվել ոստիկանների և դաշինքի անդամների միջեւ՝ նախընտրական շտաբից գողացված փաստաթղթերի պատճառով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, հաջորդիվ թեժ գծին ահազանգել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և տեղեկացրել, որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը, որպես ընթերակա, մասնակցում է դեպքի վայրի զննությանը, իսկ Նիկոլ Փաշինյանի և ոստիկանության միջև համաձայնություն է ձեռք բերվել փաստաթղթերը գործի նյութերին կցելու վերաբերյալ:

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները եղել են դեպքի վայրում, պարզաբանումներ ստացել ոստիկանության իրավասու ներկայացուցչից: Այցի պահին «Ելք» դաշինքի՝ թեժ գծին ահազանգած ներկայացուցիչները տարածքում չեն եղել: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է նշված հարցի քննարկման ընթացակարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում