Ադրբեջանում արգելք է դրվել «WhatsApp»-ի միջոցով կապի հնարավորություններին

Ադրբեջանում արգելք է դրվել «WhatsApp»-ի միջոցով կապի հնարավորություններին

Ադրբեջանում արգելք է դրվել «WhatsApp»-ի միջոցով կապի հնարավորություններին: Ադրբեջանագետ Կամո Բաղդասարյանը տեղեկացնում է, որ այլեւս անհնարին է դարձել արտասահմանից Ադրբեջանի օգտատերերին եւ հակառակը զանգերն այդ կապի միջոցով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի քաղաքացիներն այսուհետև վերջնականապես զրկված կլինեն նաև մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների համացանցային տարբեր ռեսուրսների հասանելիությունից: Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանը մայիսի 12-ին կայացած նիստում բավարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության կողմից մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների ինտերնետային կայքերն արգելափակելու վերաբերյալ հայցը: Դատարանի վճռով՝ արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Ազատություն» թերթի, «Թուրան» հեռուստաալ? ?քի, «Ադրբեջանի ժամանակ» հեռուստահաղորդման և «Meydan tv»-ի ինտերնետային կայքերը:

«Նշվածներն այն փոքրաթիվ ընդդիմադիր ԶԼՄ-ներն են, որոնք Ադրբեջանի ներկայիս բռնապետական ռեժիմին դեռեւս մնացել էին շատ թե քիչ ընդդիմադիր»,-նկատում է Կամո Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում