Պակիստանի և Հնդկաստանի սահմանին տեղի ունեցած հրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել

Պակիստանի և Հնդկաստանի սահմանին տեղի ունեցած հրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել

Հնդկաստանի և Պակիստանի զինյալների հրաձգության արդյունքում զոհվել է երկու և վնասվածք ստացել հինգ մարդ: Զինված գործողություները տեղի են ունեցել Քաշմիրի շփման գծում:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պատահարը տեղի է ունեցել մայիսի 13-ին տեղի ժամանակով 07.00-ին: Երկու կողմերը մեղադրել են միմյանց հրադադարի ռեժիմի խախտման համար:

Պակիստանի բանակի լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ հնդիկ զինյալները խախտել են հրադադարի ռեժիմը շփման գծում, իսկ պակիստանցի զինյալները պատասխան են տվել:

Հնդկական կողմը տեղեկացնում է երկու խաղաղ բնակիչների մահվան և երկու տուժածների մասին:

Երկու կողմի զինյալներն օգտագործում են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ` հրետանիներ:

Ջամու և Քաշմիր նահանգներում ակտիվ գործում են անջատողականներ, որոնք հանդես են գալիս անկախության կամ Պակիստանին միանալու կոչերով: Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև պաշտոնական սահմաններ չկան: Երկու բանակներին բաժանում է միայն շփման գիծը: Նյու Դելին մեղադրում է Պակիստանի իշխանությանը զինված անջատողականներին աջակցելու համար: Իսլամաբադը հերքում է այդ մեղադրանքները` հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում