Թուրքիայում զբոսաշրջային միկրոավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել

Թուրքիայում զբոսաշրջային միկրոավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել

Թուրքիայում զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է Մուղլայի նահանգապետ Իմեր Չիչեկը:

Միջադեպը տեղի է ունեցել Մարմարիսի շրջանում Մուղլա-Անթալիա մայրուղու վրա: Հաղորդվում է, որ միկրոավտոբուսի վարորդը վտանգավոր շրջադարձի ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն շուռ է եկել: Մայրուղին երկկողմանի փակ է:

«Սկզբում զոհերի թիվը 17 էր, սակայն հիվանդանոցում ևս երեքը մահացան: Հիմա զոհերի թիվը 20 է, վիրավորների թիվը` 11: Վիրավորների վիճակը ծանր է: Դա զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտուբուս է եղել: Օտարերկրացիներ չկան, բոլոր տուժածները մեր քաղաքացիներն են»,– ասել է Չիչեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում