ՀՀ ոստիկանությունը քաղաքական ուժերին կոչ է անում զերծ մնալ հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից

ՀՀ ոստիկանությունը քաղաքական ուժերին կոչ է անում զերծ մնալ հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վար չության պետ Աշոտ Ահարոնյանը կոչ է արել Երևանի ավագանու ընտրություններում ներգրավված բոլոր քաղաքական ուժերի, հասարակական և դիտորդական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ անստույգ, առավել ևս շինծու տեղեկություններով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից: «Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան: Այս իրողությունը հաստատել է նաև ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքի ներկայացուց իչը»,-տեղեկացրել է Ահարոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում