Ավան վարչական շրջանի թիվ 01/19 ընտրական տեղամասում քվեարկությունը նորմալ է ընթանում

Ավան վարչական շրջանի թիվ 01/19 ընտրական տեղամասում քվեարկությունը նորմալ է ընթանում

Ավան վարչական շրջանի թիվ 01/19 ընտրական տեղամասում քվեարկությունը նորմալ է ընթանում, միջադեպեր չեն գրանցվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ընտրական տեղամասում հանձնաժողովի նախագահ Հակոբ Սահակյանը: Նա տեղեկացրեց, որ 1880 ընտրողից քվեարկությանն արդեն իսկ մասնակցել են 450-ը: «Ընտրողների ակտիվությունը դրական եմ գնահատում, քվեարկության ընթացքն էլ նորմալ է, միջադեպեր չենք ունեցել եւ հույս ունենք, որ այսպես էլ կշարունակվի մինչեւ ավարտը»,-ասաց նա:

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ից: Մայրաքաղաքի 474 ընտրական տեղամասերում քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակ ցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում