ՀՀ ՄԻՊ աշխատակազմը Երևանի ավագանու ընտրությունների օրը գործում է շուրջօրյա ռեժիմով

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը Երևանի ավագանու ընտրությունների օրը գործում է շուրջօրյա ռեժիմով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների օրն իր աշխատակարգը։

«Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2017 թվականի մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատում են աշխատանքային խումբը և արագ արձագանքման ստորաբաժանումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116 100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել այս հեռախոսահամարներով»,- տեղեկացրին ՀՀ մարդու իրավունք ների պաշտպանի աշխատակազմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում