Վարչապետը խորհուրդ է տալիս սպասել «Ելք»-ի հայտարարությունների մասին իրավապահների արձագանքին

Վարչապետը խորհուրդ է տալիս սպասել «Ելք»-ի հայտարարությունների մասին իրավապահների արձագանքին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լսել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի՝ ընտրախախտումների, ընտրակաշառքի մասին հայտարարությունները և խորհուրդ է տալիս սպասել իրավապահների հայտարարությանը: «Տարեցտարի մեր ընտրություններն ավելի արդար են և ավելի թափանցիկ, բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է: Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում: Մենք ուզում ենք չէ՞ օրենքի երկիր դառնալ, եկեք սպասենք, տեսնենք իրավապահներն ինչ կասեն»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում