Այս պահին սահմանին տիրում է հարաբերական անդորր. Վիգեն Սարգսյան

Այս պահին սահմանին տիրում է հարաբերական անդորր. Վիգեն Սարգսյան

Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է, տիրում է հարաբերական անդորր: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին այս մասին ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Այս գիշեր իրավիճակը հանգիստ է եղել, իսկ երեկ (մայիսի 13-ի) ցերեկը եղել է որոշակի լարում, սակայն մեր Զինված ուժերն անմիջապես պատասխանել, արձագանքել են, լռեցրել են հակառակորդին»,-նշեց նա:

Արցախի զորքերի հետ շփման գծում մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերն ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում