Ժողովուրդն է դատավորը. Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդն է դատավորը. Նիկոլ Փաշինյան

Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Շենգավիթ համայնքի թիվ 8/32 ընտրատեղամասում` կնոջ եւ երեխաների ուղեկցությամբ: Նա քվեարկեց՝ «հուսահատության հաղթահարման» հույսով:

«Մենք մեր ուժերի ներածին չափով պայքարելու ենք Հայաստանում փոփոխությունների հասնելու համար»,-ասաց նա: Խոսելով ընտրակաշառքներից, քաղաքապետի թեկնածուն նշեց, որ կա ընտրակաշառքի համատարած բաժանման խնդիր: «Մենք հույս ունենք, որ մեր քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը: Ի վերջո, ժողովուրդն է դատավորը եւ ինքը պետք է ընտրի, թե ինչպիսի դատավոր է: Մենք մեզ տված որեւէ ձայն չենք թողնելու, որ կորչի»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում