Արման Սահակյանը քվեարկել է հանուն բարեկեցիկ, հարմարավետ և անվտանգ Երևանի

Արման Սահակյանը քվեարկել է հանուն բարեկեցիկ, հարմարավետ և անվտանգ Երևանի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում տեղակայված 06/01 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը:

Արման Սահակյանը լրագրողների հետ զրույցում որպես Հայաստանի հանրապետական կուսակցության Աջափնյակ վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, նշեց, որ ամեն ինչ իրականացվել է օրենքի շրջանակներում:

«Մենք շարժվել ենք օրենքի սահմաններում և կարծում եմ, որ մեր ընտրատարածքում, որն է` 6-րդը, չեն եղել և դժվար էլ եղած լինեն ինչ-որ ընտրախախտումներ, առանց ուղղորդումների ընտրություն է ընթանում»,- շեշտեց Պետական գույքի կառավարման վարչության պետը և նշեց, որ նա քվեարկել է հանուն բարեկեցիկ, հարմարավետ և անվտանգ Երևանի:

Անդրադառնալով իր քաղաքական ապագային` նա ասաց, որ քաղաքական գործիչը պետք է կարողանա լսել իր քաղաքական թիմի որոշումները:

«Ես ասել եմ, որ պատրաստ եմ աշխատել թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում, եթե քաղաքական ուժը որոշել է, որ ես պիտի լինեմ գործադիրում, ուրեմն կմնամ գործադիրում»,–ասաց նա:

Արման Սահակյանն ընդգծեց, որ դեռ քննարկումներ չկան, և հայտնի չէ, թե ինչ պաշտոն է ստանալու:

Արման Սահակյանը իր ինքնաբացարկ ներկայացնելու և խորհրդարանում նույն ընտանիքից երկու հոգի լինելու վերաբերյալ ասաց, որ այդպիսի խնդիր չկա:

«Այդպիսի մի երգ կա՝ մի տան ծառից երկու ծիրան մի պոկի… Փաստացի մեր 2-րդ ընտրատարածքի հանրությունը դա արել է ապրիլի 2-ին, համենայն դեպս ես կարծում եմ, որ նման խնդիր չկար, և ես ինքս դեմ եմ նման երևույթներին»,- ընդգծեց Արման Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում