Էմանուել Մակրոնը հռչակվեց Ֆրանսիայի նախագահ

Էմանուել Մակրոնը հռչակվեց Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը Էմանուել Մակրոնին հռչակեց երկրի նախագահ։

«Դուք ստանձնում ենք պաշտոնը և դառնում Ֆրանսիայի Հանրապետության 8-րդ նախագահը»,- ասել է Ֆաբիուսը: Նա ընդգծել է, որ Մակրոնի օգտին քվեարկել են 20 միլիոնից ավելի ֆրանսիացի, և անցկացված նախընտրական քարոզարշավն իր լարվածությամբ համարել է աննախադեպ:

Ելիսեյան պալատում անցկացվել է Ֆրանսիայի Հանրապետության 8-րդ նախագահի երդմնակալության արարողությունը: Այն սկսվել է ընտրություններին հաղթած Էմանուել Մակրոնի և 5 տարվա նախագահությունն ավարտած Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմամբ:

Լորան Ֆաբիուսն իր բացման խոսքում նորընտիր նախագահին հիշեցրել է, որ ստանձնելով երկրի ամենաբարձր պաշտոնը` նա միաժամանակ դառնում է երկրի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Նա նորընտիր նախագահին կոչ է արել նպաստել երկրում կայունության ապահովմանը և հանդարտեցնել կրքերը:

Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցկացվեցին երկու փուլով ապրիլի 23-ին եւ մայիս 7-ին: Երկրորդ փուլ անցել էին երկու թեկնածու` Էմանուել Մակրոնը և Մարին լը Պենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում