Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է իրավունք ունեցողների 25.04 տոկոսը

Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է իրավունք ունեցողների 25.04 տոկոսը

Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 210 հազար 903 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացիների 25.04 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։

Նա ներկայացրեց նաև ընտրողների մասնակցության ակտիվությունը՝ ըստ վարչական շրջանների: Ժամը 14:00-ի դրությամբ Աջափնյակ վարչական շրջանում քվեարկությանը մասնակցել է 23 հազար 929 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 28.31 տոկոսը: Ավան վարչական շրջանում՝ 14 հազար 351 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 36.1 տոկոսը: Արաբկիր վարչական շրջանում՝ 21 հազար 508 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 22.5 տոկոսը: Դավթաշեն վարչական շրջանում՝ 8 հազար 378 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 25.89 տոկոսը: Էրեբունի վարչական շրջանում՝ 24 հազար 487 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26.29 տոկոսը: Կենտրոն վարչական շրջանում՝ 20 հազար 711 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 21.61 տոկոսը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 22 հազար 372 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 20.76 տոկոսը: Նոր Նորք վարչական շրջանում՝ 23 հազար 987 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 23.87 տոկոսը: Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3 հազար 233 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 30.21 տոկոսը: Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2 հազար 542 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 32.26 տոկոսը: Շենգավիթ վարչական շրջանում՝ 34 հազար 450 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 29.97 տոկոսը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 10 հազար 955 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 18.63 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում