Ադրբեջանը շփման գծում արձակել է ավելի քան 1000 կրակոց

Ադրբեջանը շփման գծում արձակել է ավելի քան 1000 կրակոց

Արցախա-ադրբեջանական սահմանագծում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԱՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Մայիսի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում