Քվեարկության ընթացքում խախտումների մասին ահազանգերն աննախադեպ քիչ էին. Մուկուչյան

Քվեարկության ընթացքում խախտումների մասին ահազանգերն աննախադեպ քիչ էին. Մուկուչյան

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում խախտումների վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերն աննախադեպ քիչ են եղել նախորդ ընտրությունների համեմատ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Բովանդակային առումով էլ, եթե փորձենք գնահատական տալ երեկ օրվա ընթացքում ստացած ահազանգերին, ապա, ըստ էության, դրանք վերաբերում էին առանձին ինչ-ինչ դեպքերի, բայց որևէ արտառոց ահազանգ օրվա ընթացքում չի ստացվել»,- ասաց Մուկուչյանը:

Նա հավելեց, որ ոստիկանությունը և դատախազությունը նույնպես զբաղվել են նման հաղորդումներով: «Իրավապահ մարմինները անմիջապես արձագանքում են բոլոր նման ահազանգերին, կատարում են ուսումնասիրություններ և, եթե հայտնաբերվում են իրավախախտման դեպքեր, օրենքով սահմանված կարգով ձեռնարկվում են միջոցառումներ»,- եզրափակեց Մուկուչյանը:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են մայիսի 14-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում