Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 10 ահազանգ

Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 10 ահազանգ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստացված հաղորդումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկական՝լրագրողի մասնագիտական օրինականգործունեությանը խոչընդոտելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում