ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է իրավախախտումների վերաբերյալ 117 հաղորդում

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է իրավախախտումների վերաբերյալ 117 հաղորդում

ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է միայն զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող ? ?աղորդումները: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Այսպես՝

Ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 79 հրապարակում:

Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա է դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 38 ահազանգերը:

Ընդհանուր 117 հաղոդումներից՝

53-ը վերաբերել են ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, այդ թվում՝ 14-ը առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերին (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված)
29-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, ինչպես նաև թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված)
20-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված)
11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեա կան օրենսգրքի 154-րդ հոդված)
3-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված)
1-ը՝ ընտրական փաստաթղթերը հափշտակելու ենթադրությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված)

Նշված բոլոր հաղորդումները օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում