Ադրբեջանում արդարադատությունը շարունակում է իշխանության կամակատարը մնալ

Ադրբեջանում արդարադատությունը շարունակում է իշխանության կամակատարը մնալ

Ադրբեջանի իշխանությունների կողմից բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի փաստաբանը, չկարողանալով հաջողության հասնել Ադրբեջանի «արդարադատության» առջև, որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) :

Բլոգերի փաստաբանը դիմել էր վերաքննիչ դատարան զրպարտության մեղադրանքով Հուսեյնովին 2 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի վճիռը բեկանելու նպատակով:

Բլոգերի փաստաբան Էլչին Սադըքովը վերաքննիչ դատարանում պահանջ է ներկայացրել նաև իր պաշտպանյալին արդարացնելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է:

Ադրբեջանական դատարաններում ոչնչի չհասնելով` Մեհման Հուսեյնովն ու նրա փաստաբանը, որոշել են դիմել ՄԻԵԴ:

«Մեհման Հուսեյնովը սպառել է ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները, մենք նրա բողոքները մի շարք բրիտանացի փաստաբանների հետ պատրաստվում ենք ներկայացնել ՄԻԵԴ»,- ասել է Սադըքովը:

Մեհման Հուսեյնովի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Ադրբեջանին անընդհատ դիմում են տարբեր միջազգային նշանակության կազմակերպություններ և կառույցներ, սակայն Ադրբեջանի իշխանությունները անտեսելով այդ պահանջները շարունակում են ճնշումների, հալածանքների ու սահմանափակումների իրենց որդեգրած քաղաքականությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` ապօրինաբար ձերբակալելով Մեհման Հուսեյնովին՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լռեցնել երկրում տիրող անարդարությունները բարձրաձայնող և իշխանություններին քննադատող ևս մեկ ակտիվ գործչի:

Ադրբեջանցի բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովը ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում