Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայում բացեց հայ նշանավոր նկարիչների ցուցահանդեսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայում բացեց հայ նշանավոր նկարիչների ցուցահանդեսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի եկեղեցական համալիրում բացել Է հայ նշանավոր նկարիչների ցուցահանդեսը, միջոցառումը նվիրված Է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակին:

Ցուցահանդեսում ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գրիգոր Խանջյանի եւ ուրիշների աշխատանքները: Բացի այդ, ցուցադրանքում ներկայացված են հայ կրոնական արվեստի առարկաներ:

«Սրտագին աղոթք ենք հղում առ Աստված ի բարօրություն մեր երկու պետությունների, մեր հավատակից ժողովուրդների արգասաբեր համագործակցության եւ բազմադարյան եղբայրության»,-հայտարարել Է Վեհափառ Հայրապետը:

Միջոցառման հյուրերի թվում եղել Է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հրավերով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, թեմի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ մայիսի 16-18-ը Մոսկվայում կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը:

Այս առիթով մայիսի 15-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանել Է Մոսկվա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում