AM | RU
USD
EUR
RUB

Երևանում բացվեց Ընտանիքի օրվան նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես

Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիայի նախաձեռնությամբ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Ներկա» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրույթում ներկայացված են հայաստանցի ժամանակակից երիտասարդ նկարիչների ստեղծագործություններ:

«Ցուցադրված են տասնութ նկարիչների աշխատանքներ. նրանցից յուրաքանչյուրը մի քանի կտավ է ներկայացրել: Քանի որ սա մեր կազմակերպած առաջին ցուցահանդեսն է, մասնակցում են ասոցիացիայի բոլոր անդամները: Նկարների մեծ մասը նվիրված է ընտանիքին և նկարիչների ներկայիս մտահոգություններին»,-նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ գեղանկարիչ Սերգեյ Իսավերդյանը:

Նրա խոսքով`Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիան նորաստեղծ է: Ասոցիացիայի նպատակը ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները հանրության լայն զանգվածներին ներկայացնելն է:

«Տասնհինգ տարի պրոֆեսիոնալ նկարչությամբ եմ զբաղվում, ինձ համար ներշնչանքի աղբյուր են կյանքում տեղի ունեցող դրական իրադարձությունները: Շատ եմ կարևորում այս ցուցահանդեսը, քանի որ ընտանիքը կարևորագույն գաղափարն է, որը մեր օրերում թուլացել է, քանի որ շատ արժեքներ ոտնահարվում են»,- ասաց գեղանկարիչ Վահե Ափոյանը:

Գեղանկարչուհի Մարիամ Մուղդուսյանը նշեց, որ հետագայում ցուցահանդեսներ կիրականացվեն նաև այլ վայրերում: «Մենք մտադիր ենք նույն գաղափարները, մտածելակերպը և աշխարհայացքն ունեցող նկարիչների գործերը համատեղ ներկայացնել տարբեր ցուցահանդեսներում: Նպատակը միմյանց աշխատանքներին ու գործունեությանը ծանոթանալն է»,- շեշտեց նա:

Ցուցադրված որոշ նկարներ վաճառվում են: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 30-ը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993 թվականին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը տոնել որպես Ընտանիքի միջազգային օր։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011 թվականի փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հ ասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Լրահոս
Եվրոպացի օմբուդսմենները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Ռուբեն Մելիքյանի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովին Նախագահը ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստերով հարուցված քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել մետրոպոլիտենի աշխատակցին Հայաստանը ՄԱԿ ԶՀԿ նստաշրջանում հանդես է եկել ի պաշտպանություն ազգային փոքրամասնություների և տեղաբնակների իրավունքների ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով «Հայկական Սփիւռքը Յարափոփոխ Աշխարհում»... Գործուն Զգացարիթմի Սահմանումը Պատվավոր կոչում և անվանական լսարան. Իոսիֆ Կոբզոնը Հայաստանում է (լուսանկարներ, տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեն Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրել Բաքվում հայկական եկեղեցու տարածքը փակ է. հայ պատվիրակներին թույլ չեն տվել մտնել եկեղեցի Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան «Մեծ յոթնյակը» կարող է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ. Մերկել Թուրքիան Հալեպի Իսլամական ձեռագրատնից դուրս է բերել օսմանյան կայսրության ժամանակաշրջանի արխիվային ձեռագրերը. Ժիրայր Ռեիսյան Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացի է ձերբակալվել ՀՀ տրանսպորտի նախարարությունն այս տարի կտեղափոխվի նորակառույց շենք Գարո Փայլանը մեղադրանք է ներկայացրել փոքրամասնություններին թիրախավորած թուրք լրագրողի դեմ Ուժերը չափեցին քրեական իրավունքի ապագա մասնագետները Սահմանամերձ գոտում գտնվելու պատճառով մեծ թվով տավուշցիներ ունեն զարկերակային բարձր ճնշում և շաքարախտ Հայերենը Քրդստանի անկախության հանրաքվեի քվեաթերթիկներում չընդգրկելու պատճառը հայտնի է Մեքսիկայի ափերի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել Հայաստանը միացել է Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դրուրացման վերաբերյալ համաձայնագրին ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է չթերագնահատել գազալցման շարժական կայանների սպառնալիքը Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր Եթե Ադրբեջանը համաձայն է ճանաչել Արցախի անկախությունը, ապա կողմերը մոտ են կարգավորմանը. Շարմազանով «Արարատի ստվերի տակ». El País-ի հոդվածը Հայաստանի մասին Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում Բաքվում ՀՀ անկախության համար բաժակ բարձրացրած հայ պատգամավորների նկարը կատաղեցրել է ադրբեջանցի պատգամավորին Սիրիայի ԱԳ նախարարը Նալբանդյանին է ներկայացրել ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը ԿԺԴՀ-ում երկրաշարժ է տեղի ունեցել. այն կարող է պայթյունի հետևանք լինել Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ Բակո Սահակյանը մասնակցել է մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարի բացման արարողությանը ԻՊ-ն վերահսկում է Դեր Զորի նավթային հանքավայրերի 80%-ից ավելին Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ Բաթումում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Հայաստանը և Նաուրուն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել Հունահռոմեական ոճի ըմբիշները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan