Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակվեց աջ կենտրոնամետ Էդուար Ֆիլիպը

Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակվեց աջ կենտրոնամետ Էդուար Ֆիլիպը

Ֆրանսիայի նոր վարչապետ Է նշանակվել հանրապետության հյուսիս-արեւմուտքի Հավր քաղաքի քաղաքագլուխ աջ կենտրոնամետ Էդուար Ֆիլիպը: Այս որոշումը մայիսի 15-ին ընդունել Է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, ինչի մասին հայտնել Է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերը:

«Հանրապետության նախագահը նոր վարչապետ նշանակեց Էդուար Ֆիլիպին եւ նրան հանձնարարեց կազմել կառավարություն»,-նշել Է Կոլերը:

Կառավարության նախկին ղեկավար Բեռնար Կազնյովը իր լիազորությունները վայր Է դրել անցած շաբաթ՝ կապված Ֆրանսուա Օլանդի նախագահական ժամկետի ավարտվելու հետ: Առաջիկա ժամերին նախկին վարչապետը գործերը կհանձնի նոր վարչապետին:
Երկու օրվա ընթացքում Ֆիլիպը պետք Է կազմի կառավարություն եւ նախարարների ցուցակը ներկայացնի Մակրոնին:

Ինչպես սպասվում Է, նոր կաբինետի կազմում կընգրկվեն 15-ից ոչ ավելի նախարարներ: Արդեն մայիսի 17-ին Ելիսեյան պալատում կկայանա Նախարարների խորհրդի առաջին նիստը՝ նոր կազմով՝ հանրապետության նոր նախագահի ղեկավարությամբ, որը պաշտոնն ստանձնել Է մայիսի 14-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում