Դիարբեքիրի ավիաբազայում ահաբեկչություն է կանխվել

Դիարբեքիրի ավիաբազայում ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դիարբեքիրի 8-րդ ավիացիոն ռազմաբազայում ահաբեկչություն է կանխվել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»-ը, ռազմաբազայի տարածք մուտք գործած մեքենաներից մեկի տակ պայթուցիկ է հայտնաբերվել:

Մեքենան դուրս է բերվել տարածքից, իսկ մասնագետները սարքավորումների միջոցով վնասազերծել են պայթուցիկը:

Կատարվածի առնչությամբ կան ձերբակալվածներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում