ՄԱԿ-ի ԶՀԿ-ի գործադիր խորհուրդը գլխավոր քարտուղարի պաշտոնում սատարում է Վրաստանի ներկայացուցչին

ՄԱԿ-ի ԶՀԿ-ի գործադիր խորհուրդը գլխավոր քարտուղարի պաշտոնում սատարում է Վրաստանի ներկայացուցչին

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհուրդը 2018-2021 թվականներն ընկած ժամանակահատվածի համար գլխավոր քարտուղարի պաշտոնում սատարում է Իսպանիայում Վրաստանի դեսպանի՝ Զուրաբ Փոլոլիկաշվիլիի թեկնածությունը: Ինչպես տեղեկացրին կազմակերպության մամուլի բաժնից, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 105 -րդ նիստը կայացել է մայիսի 12-ին Մադրիդում:

Թեկնածուն առաջադրվել է իր երկրի կողմից՝ համաձայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանոնադրության: Գործադիր խորհրդի երաշխավորագիրը կտրվի վավերացման կազմակերպության 22-րդ գլխավոր ժողովին, որը կկայանա Չինաստանում սեպտեմբերի 11-16-ը:

Հայաստանն անդամակցում է ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությանը 1997 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում