ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրված ցուցակները: Ստորագրված ցուցակները հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

ԿԸՀ-ն հրապարակել է մայրաքաղաքի բոլոր 10 տարածքային ընտրական հանձնաժողովների բոլոր տեղամասերում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ստորագրված ցուցակները:

Ընտրողների ցուցակները սկանավորվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափորոշիչներին համապատասխան այնպես, որ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաեւ ընտրողի ստորագրության, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար նախատեսված սյունակները լինեն տեսանելի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում