7-րդ ընտրատարածքային հանձնաժողովի երկու տեղամասերում «Ելք»-ի դիմումով ձայների վերահաշվարկ կլինի

7-րդ ընտրատարածքային հանձնաժողովի երկու տեղամասերում «Ելք»-ի դիմումով ձայների վերահաշվարկ կլինի

Երևանի ավագանու ընտրությունների 7-րդ ընտրատարածքային հանձնաժողովի երկու տեղամասերում տեղի կունենա ձայների վերահաշվարկ: Վերահաշվարկի դիմում ներկայացրել է «Ելք» դաշինքը:

«Ելք» դաշինքի մամուլի խոսնակ Անի Սամսոնյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ տեղի է ունենալու 7/51 և 7/52 ընտրական տեղամասերի ձայների վերահաշվարկ: Վերահաշվարկը տեղի կունենա մայիսի 16-ին Րաֆֆու 33 հասցեում և կմեկնարկի ժամը 14:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում