ՌԴ ԱԳՆ-ում հերթական կեղծիք են որակել Թրամփի կողմից Լավրովին գաղտնի տվյալների փոխանցումը

ՌԴ ԱԳՆ-ում հերթական կեղծիք են որակել Թրամփի կողմից Լավրովին գաղտնի տվյալների փոխանցումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել չընթերցել ամերիկյան այն թերթերը, որոնք զբաղվում են մտացածին «սենսացիաների» տարածմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա այդ կերպ է արձագանքել The Washington Post-ի հրապարակումը մեկնաբանելու խնդրանքներին, որտեղ պնդվում է, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին եւ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին գերգաղտնի տեղեկատվություն հայտնել անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ: 

«Տղանե՛ր, դուք կրկին ամերիկյան թերթեր եք կադացե՞լ: Չպետք Է դրանք կարդալ: Դրանք կարելի է օգտագործել տարբեր կերպ, բայց կարդալ պետք չէ. վերջին ժամանակներս դա ոչ միայն վնասակար է, այլեւ վտանգավոր»,– գրել է դիվանագետը Facebook-ի իր էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում