ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար վճարվել է 1.2 մլրդ դրամ

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար վճարվել է 1.2 մլրդ դրամ

2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե մուտքագրված 5.5 մլրդ դրամ այլ հարկերից շուրջ 1.2 մլրդ դրամը կազմել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրոշմանիշային վճարները: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների, 2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 5.5 մլրդ դրամ այլ հարկեր` կազմելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 2.2%-ը: Մասնավորապես, ավելի քան 1.4 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները, 1.4 մլրդ դրամ` ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները, 786.6 մլն դրամ` ճանապարհային վճարները, 240.2 մլն դրամ` հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները,197.2 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները:

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 5.4%-ով կամ 283.2 մլն դրամով` հիմնականում պայմանավորված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով 2017 թվականի հունվարի 1-ից դրոշմանիշային վճարների սահմանմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում