Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանում տոնական միջոցառումներ կանցկացվեն

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանում տոնական միջոցառումներ կանցկացվեն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տրվել է նաև հանձնարարական՝ նախապատրաստվել երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես մրցույթ-փառատոնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում