«Ժամանակ». Կարեն Ավագյանն ՝ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

«Ժամանակ». Կարեն Ավագյանն ՝ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

«Աժ պատգամավոր Կարեն Ավագյանն ամեն ինչ անում է, որպեսզի դառնա ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Այդ հանձնաժողովի Նախագահը նախորդ գումարման Ազգային ժողովում Արա Բաբլոյանն էր, որին ՀՀԿ-ն ուղարկում է դեսպանի աշխատանքի Շվեյցարիս՝ փոխարինելու շանսոնյե Շառլ Ազնավուրին: Ու թեև Բաբլոյանը դեմ է արտահայտվել իր նշանակմանը, սակայն ագրեմանն արդեն ուղարկված է: Հիմա, երբ Արա Բաբլոյանը գնում է, մասնագիտությամբ բժիշկ պատգամավոր մնում է Կարեն Ավագյանը, որը վայելում է նաև մյուս բժիշկ՝ Արմեն Աշոտյանի հովանավորությունը: Ի դեպ, հանձնաժողովի փոխնախագահը Սուքիաս Ավետիսյան էր, որն այլևս պատգամավոր չէ: Այսինքն՝ փոխնախագահի պաշտոնը ևս թափուր է մնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում