«Ժողովուրդ». Ադրբեջանական խնձորների հետքերով

«Ժողովուրդ». Ադրբեջանական խնձորների հետքերով

Հայաստան մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր է քաշելու։ Երեկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ աղմկահարույց այս գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել։ Նրանց մեջ են մտնում նաև ՊԵԿ պաշտոնյաներ, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրումների համար նկատողություն է տրվել Բագրատաշենի մաքսային կետի ղեկավար Սողոմոն Մելիքսեթյանին։ Ավելին՝ պարզեցինք, որ Բագրատաշենի՝ նախաբացթողումային վարչության 4 աշխատակիցներ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով ազատվել են աշխատանքից, թեև նրանք, ըստ էության, այդ քրեական գործով չեն անցել։ Այսինքն՝ խնձորները ծանր են նստել պետական մի շարք պաշտոնյաների վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում