«Ժողովուրդ». Տավուշի մարզ ստուգումների մեկնած ԿԳՆ աշխատակիցները մի քանի օր աշխատելուց հետո մեկնել են Վրաստան՝ հանգստանալու

«Ժողովուրդ». Տավուշի մարզ ստուգումների մեկնած ԿԳՆ աշխատակիցները մի քանի օր աշխատելուց հետո մեկնել են Վրաստան՝ հանգստանալու

Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում ստուգումներ անցկացնելու նպատակով ԿԳՆ կրթության պետական տեսչության 18 աշխատակիցների վերջին գործուղումը տհաճ ավարտ է ունեցել։ Տեսչական ստուգումների համար մարզ գործուղված աշխատակիցներից մի քանիսը մի քանի օր աշխատելուց հետո մեկնել են Վրաստան՝ հանգստանալու։ Այդ ամենը, սակայն, չէր բացահայտվի, եթե կրթության տեսչության՝ Թբիլիսի մեկնած աշխատակիցները չորոշեին սոցիալական ցանցերը ողողել իրենց վրացական լուսանկարներով։ Ինչպես ասում են՝ ախ այդ ֆեյսբուքը։

ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե կատարվածի համար աշխատակիցները բացատրագիր են ներկայացրել։ «Իրենք բացատրել են, որ ուրբաթ օրը վերջացրել են իրենց աշխատանքը։ Ի դեպ, ժամ կա ֆիքսված, թե սահմանով երբ են անցել ու հետ եկել։ Թեև նախապես տեղյակ չեն պահել։ Բայց նրանք կարող էին Ֆրանսիա էլ մեկնել, քանի որ առջևում հանգստյան օրերն էին՝ շաբաթ ու կիրակին»,- ասել է Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ Վրաստան մեկնել են աշխատանքներն ավարտելուց հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում