«Առավոտ». «Եվրատեսիլը» այդքան մեծ մրցույթ չէ, որքան որ տեղ են տալիս. Նարինե Զարիֆյան

«Առավոտ». «Եվրատեսիլը» այդքան մեծ մրցույթ չէ, որքան որ տեղ են տալիս. Նարինե Զարիֆյան

«Առավոտ»-ի հետ զրույցում կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նարինե Զարիֆյանը կարծիք է հայտնել, որ «Եվրատեսիլը» այդքան մեծ մրցույթ չէ, որքան որ տեղ են տալիս։ Դա ընդամենը երգի ստուգարք է, որը տարբեր երկրներում տարբեր մասշտաբներով է կայանում։ Այնպես որ, այդ մեկ երգի վրա ծախսվող գումարը կարելի է այլ նախագծերի իրականացմանը ուղղել»։

Կոմպոզիտորը խորհուրդ է տալիս հաջորդ տարիներին ինքնանպատակ գործիքավորված, անհոգի երգերով «Եվրատեսիլին» չմասնակցել։ Նա կարևորում է երգի մեղեդայնությունը և խոսքերի ու երաժշտության ներդաշնակությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում