«Հրապարակ». «Ժառանգությունը» հունիսին համագումար կանի, նոր վարչություն կընտրեն

«Հրապարակ». «Ժառանգությունը» հունիսին համագումար կանի, նոր վարչություն կընտրեն

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ԱԺ ընտրությունների պարտությունը գնացել էր ԱՄՆ-ում թոթափելու, վերադարձել է։ Եվ նախօրեին վարչության նիստ է հրավիրել, որից հետո, ի դեպ, Զարուհի Փոստանջյանի ու ոստիկանների միջև միջադեպը դատապարտող հայտարարություն տարածեցին, ինչը ոմանք հաշտեցման ժեստ դիտարկեցին։

«Նիստում Հովհաննիսյանը խոսել է իրենց անելիքների, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության և «իրավիճակային» պայքարի առաջամարտիկի դեր ստանձնելու մասին։ Դրա համար նախ պետք է վերազինել կուսակցությունը, իսկ հունիսին թերևս համագումար կանեն, նոր վարչություն կընտրեն»,-հավելել է «Հրապարակ»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում