Կուսումնասիրվի Հայաստանի ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման ընթացքը

Կուսումնասիրվի Հայաստանի ընդերքօգտագործողների պարտավորությունների կատարման ընթացքը

Կիրականացվեն ուսումնասիրություններ հանքարդյունաբերության ոլորտում տրամադրված լիցենզիաների շրջանակներում ընդերքօգտագործողների գործունեության, ինչպես նաև նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ճշգրտման նպատակով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Երվանդ Հովհաննիսյանի փոխացմամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ուսումնասիրություններ կանցկացվեն ընդերքի շահագործման լիցենզիա ստացած բոլոր չաշխատող ընկերություններում:

«Դա հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմել յուրաքանչյուր ընդերքօգտագործողի գործունեության վերաբերյալ և համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար»,- հայտնել է նա։

Ընդերքի գործակալության պետի խոսքով, նախարարությունը պատրաստվում է մինչև հուլիսի 1-ը համապարփակ առաջարկությունների փաթեթ ներկայացնել կառավարությանը՝ հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումների առնչությամբ։

Հանքարդյունաբերության ոլորտում տրմադրված 463 լիցենզիաներից, ըստ ներկայացված հաշվետվությունների, 196-ի դեպքում արտադրական գործունեություն չի իրականացվում։ Լիցենզիաներից 51-ի ժամկետը լրացել է։ Մետաղական 28 հանքերից շահագործվում է միայն 8-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում