Անթալիայի ածխահանքում փլուզում է տեղի ունեցել

Անթալիայի ածխահանքում փլուզում է տեղի ունեցել

Անթալիայի Քեմեր գավառում գազի արտահոսքի պատճառով ածխահանքերից մեկում փլուզում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN Turk-ը:

Փլուզումից հետո երկու հանքափոր մնացել են հանքում: «Երկու հանքափորի հետ չենք կարողանում կապվել: 900 մետր խորության վրա են: Այս պահին հնարավոր չէ որևէ բան ասել նրանց առողջական վիճակի մասին»,- ասել է Անթալիայի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն:

Շատ հանքափորներ տուժել են գազի արտահոսքից և տեղափոխվել հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում