Արցախի նախագահն ընդունել է ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանին

Արցախի նախագահն ընդունել է ամերիկահայ գրող Հովսեփ Նալբանդյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին ընդունել է ամերիկահայ գրող եւ հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են գրականության ասպարեզում Արցախ-Սփյուռք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանն արժեւորել է նման կապերի ամրապնդումը՝ դրանք համարելով Հայրենիք-Սփյուռք միասնականության կարեւոր բաղադրամասերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում