Հայաստանում էներգետիկայի ոլորտի զարգացման լավ հեռանկարներ կան. ամերիկյան ընկերության նախագահ

Հայաստանում էներգետիկայի ոլորտի զարգացման լավ հեռանկարներ կան. ամերիկյան ընկերության նախագահ

Հայաստանը մեծ ներուժ ունի էներգետիկ ոլորտում եւ կարող է լավ շուկա դառնալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ամերիկյան «Մակլեան Փաուեր Ինթերնեշնլ» ընկերության նախագահ Մարգարեթ Մակլեանը, ով մասնակցում էր ԱՄՆ դեսպանատան եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համատեղ կազմակերպված համաժողովին:

«Հայաստանում ոլորտի զարգացման լավ հեռանկարներ կան: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հասկանանք, սովորենք, թե ինչպիսի մեխանիզմներ եւ ինչ զարգացման տարբերակ է ընտրում Հայաստանի շուկան եւ ինչպես է մտադիր այս ոլորտում աշխատանքներ ծավալել: Մեր ուշադրության կենտրոնում են արդյունաբերական, ինչպես նաեւ գյուղական հոսանքամատակարարման ոլորտները, որոնք ավելի շատ օգուտ կարող են ստանալ ընդհանուր ոլորտի դրական տեղաշարժից»,- ընդգծեց նա:

Ամերիկյան ընկերության նախագահը նշեց, որ «Մակլեան Փաուեր Ինթերնեշնլը» մասնագիտանում է հոսանքի փոխանցման եւ բաշխման սարքավորումների արտադրման ոլորտում:

«Մենք օգնում ենք արտադրման վայրից հոսանքը փոխանցել կայան, ապա վերջնական սպառողին: 20 հազար արտադրատեսակ ունենք, որոնք հենց այս շղթայի աշխատանքների կազմակերպման համար են»,- եզրափակեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում