Երկու թուրք գեներալ Գերմանիայից ապաստան է խնդրել

Երկու թուրք գեներալ Գերմանիայից ապաստան է խնդրել

Երկու թուրք գեներալ մայիսի 16-ին ապաստան են խնդրել Գերմանիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Bild-ը:

Պարբերականը հայտնում է, որ Ֆրանկֆուրտի օդանավակայանում քաղաքական ապաստան խնդրած գեներալներն առնչություն ունեն Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման հետ:

Գեներալների դիմումների նախնական ուսումնասիրությունից հետո նրանք տեղափոխվելու են Հեսսեն երկրամասի Գիսեն քաղաքում գտնվող ճամբար:

Թուրքիայում հեղաշրջման տապալված փորձից հետո մեծ թվով զինվորականներ, դիվանագետներ, լրագրողներ ու պարզապես սովորական քաղաքացիներ դիմել են եվրոպական տարբեր երկրներ՝ խնդրելով ապաստան տրամադրել: Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան է խնդրել շուրջ 450 թուրք դիվանագետ, սպա, դատավոր և այլ պաշտոնյա: Ընդհանուր առմամբ՝ ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Թուրքիայի ավելի քան 7 հազար քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում