Հաղպատի խաչմերուկում փլուզման հետևանքները վերացվել են. ճանապարհը երկկողմանի բաց է

Հաղպատի խաչմերուկում փլուզման հետևանքները վերացվել են. ճանապարհը երկկողմանի բաց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում մայիսի 17-ին՝ ժամը 16:30- ի դրությամբ, Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Հաղպատի խաչմերուկ) հատվածում փլուզման հետևանքներն ամբողջությամբ վերացվել են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում