Իրանում հանձնարարել են ընտրությունների արդյունքները հրապարակել փուլ առ փուլ

Իրանում հանձնարարել են ընտրությունների արդյունքները հրապարակել փուլ առ փուլ

Իրանի պահպանների խորհուրդը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է հրապարակել երկրի նախագահի միջանկյալ ընտրությունների արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է խորհրդի ներկայացուցիչ Աբաս Ալի Քադհոդային: 

Ավելի վաղ Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել էր, որ հրապարակվելու է քվեարկության ամփոփիչ արդյունքը, իսկ միջանկյալ արդյունքները չեն հայտարարվի:

«Ուշադրության առնելով Իրանի նախագահի ընտրությունների թեմայի զգայուն լինելը՝ հանձնարարում ենք քվեարկության արդյունքները հայտարարել աստիճանաբար»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում է Պահպանների խորհրդի ներկայացուցչի խոսքը, որի գործառույթներից մեկը ընտրություններում թեկնածությունների հաստատումն է, ինչպես նաեւ ընտրություններին հետեւելը:

Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում