Լեհաստանում առնվազն երկու մարդ Է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունից

Լեհաստանում առնվազն երկու մարդ Է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունից

Լեհաստանում երկու մարդ Է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է փրկարարների ներկայացուցիչը, որի ճեպազրույցը հեռարձակել Է լեհական հեռուստատեսությունը:

«Շենքի փլատակներից դուրս են բերել երկու մարդու մարմին»,-ասել Է փրկարարների ներկայացուցիչը:

Նա նշել Է, որ ներկայում շարունակվում Է փրկարարական գործողությունը, քանզի չի բացառվում, որ փլատակների տակ Էլի մարդիկ կան: Նաեւ հրշեջները պատահարի վայրը ողողում են ջրով, որպեսզի արտադրության մեջ եղած վառոդը չպայթի:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ մայիսի 17-ի առավոտյան պայթյուն Է տեղի ունեցել Ստորին Սիլեզիայի Մոնկոլնի վառոդի արտադրության գործարանում: Պայթյունի հետեւանքով վիրավորվել Է 17 մարդ: Նրանցից 15-ը դիմել են բժիշկների, չորս հոգի հոսպիտալացվել Է, եւ նրանցից մեկին արդեն բաց են թողել հիվանդանոցից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում